«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի որոշման մասին՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ թիմից։
«Չավին մեզ տեղեկացրեց, որ լքում է ակումբը մրցաշրջանի վերջում ճնշման և վատ արդյունքների պատճառով: Սա իմ որոշումն է, քանի որ նա «Բարսայի» լեգենդ է և ազնիվ մարդ: Նա ակումբի նկատմամբ իրեն ծայրահեղ արժանապատվությամբ ու հարգանքով է պահում։ Համոզված եմ, որ Չավիի և նրա մարզչական շտաբի նվիրվածությունը «Բարսելոնային» առավելագույնը կլինի մինչև վերջ»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը կատալոնական ակումբը լքելու որոշման մասին հայտարարել էր երեկ՝ հունվարի 27-ին, Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի «Վիլյառեալի» հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։