«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե Դե Ռոսին մեկնաբանել է հռոմեական թիմի նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ ավելի վաղ արված հայտարարությունը, ով դժգոհել էր թիմի խաղացողների բնավորության բացակայությունից։
«Ես նկատե՞լ եմ, որ «Ռոմայի» խաղացողներին բնավորություն է պակասում: Դուք նշեցիք Մոուրինյոյին, և ավելի լավ է նրան հարցնեք, թե ինչու է վախ տեսել նրանց աչքերում:
Ես ինքս գնահատում եմ այն, ինչ տեսնում եմ։ Ես տեսնում եմ, որ խաղացողները բնավորություն ունեն։ Կրիստանտեն և Սպինացոլան հաղթեցին Եվրոն՝ եզրափակչում արտագնա պարտության մատնելով Անգլիային։
Ես ընդհանրապես չեմ կարծում, որ իմ ֆուտբոլիստներին բնավորություն է պակասում»,- Դե Ռոսիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։