Իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, ով այժմ ազատ գործակալի կարգավիճակում է, հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբով, հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ կողմերը գտնվում են բանակցային փուլում։ «Ալ-Շաբաբը» նույնպես հետևում է «Գալաթասարայի» եզրային հարձակվող Հակիմ Զիեշին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա իսպանացին կարող է տեղափոխվել «Նյուքասլ», եթե իր պայմանագրային պահանջները կատարվեն։
Հիշեցնենք, որ Դե Խեան 2023 թվականի հուլիսին հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից», որի կազմում հանդես էր գալիս 2011 թվականից։