Մինչ «Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն մասնակցում էր «Վիլյառեալի» հետ Լա Լիգայի 22-րդ տուրի հանդիպմանը (3-5), նրա տունը թալանել են։ Այս մասին հայտնում է RAC1-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հարձակվողները մտել են ֆրանսիացի պաշտպանի տուն, որը գտնվում է Սիտգես քաղաքում։ Սակայն այս պահին տեղեկություն չկա այն մասին, թե կոնկրետ ինչ է գողացել Կունդեի տնից։
Այս դեպքը մեկ տարվա ընթացքում երկրորդ կողոպուտն է ֆրանսիացի ֆուտբոլիստի տանը։ 2023 թվականի ապրիլին հարձակվողները ներխուժեցին նաև Կունդեի բնակելի տարածք և թալանեցին նրան։