Հայտնի են դարձել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի՝ կարիերան շարունակելու մտադրությունները, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 51-ամյա մասնագետը որպես իր ապագա թիմ տեսնում է բացառապես Ֆրանսիայի հավաքականը և այլ տեղ աշխատելու մտադրություն չունի։ Հաղորդվում է, որ այդ պատճառով Զիդանը հրաժարվել է տեղի ֆուտբոլի ֆեդերացիայից գլխավորելու Ալժիրի հավաքականը, թեև նրա ընտանիքը չափազանց դրական է վերաբերվել այս տարբերակին։
Զիդանը չի պատրաստվում շտապել մարզչական աշխատանքին և պատրաստ է սպասել մինչև Ֆրանսիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի պայմանագրի ավարտը, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։