Ալեքս Բալդեն Ֆինլանդիայում վիրահատության կենթարկվի

«Բարսելոնայի» պաշտպան Ալեքս Բալդեն Ֆինլանդիայում վիրահատության կենթարկվի և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

«Ալեքս Բալդեի մրցաշրջանն ավարտվեց նրա ջիլում ազդած վնասվածքի պատճառով:

Բալդեն մոտ օրերս բժիշկ Լամպինենի հետ Ֆինլանդիայում վիրահատության կենթարկվի, ինչը հաստատում է «Բարսելոնան»»,- գրել է Ռոմանոն։