«Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոն վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու շաբաթ, հաղորդում է կատալոնացիների մամուլի ծառայությունը։
31-ամյա իսպանացին ձախ ոտքի աքիլեսյան ջլի հետ կապված խնդիրներ ունի։
Այս մրցաշրջանում Ռոբերտոն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 14 հանդիպում, խփել 3 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Պայմանագիրը մեկ տարով երկարաձգելու տարբերակ ունի։