«Լայպցիգի» պաշտպան Անխելինոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա իսպանացին կլքի թուրքական ակումբը, որից հետո հռոմեացիները նրան կվարձակալեն մինչև ամառ՝ 5 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։
«Գալաթասարայը» Անխելինոյին վարձավճարով վերցրեց անցյալ ամառ: Նա թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։