Մաուրիսիո Պոչետինո․ «Միշտ դժվար է գոլ խփել նման դարպասապահի»

«Ասթոն Վիլան» Անգլիայի գավաթի խաղում չկարողացավ հաղթել Լոնդոնի «Չելսիին», և այժմ թիմերին սպասվում է ևս մեկ հանդիպում: Նրա թիմը չզիջելու հարցում մեծ ներդրում ունեցավ Աշխարհի չեմպիոն արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։

Նրա ելույթը գնահատել է նաև «Չելսիի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն՝ ի դեպ, Մարտինեսի հայրենակիցը։

«Նա շխարհի չեմպիոն է, համաշխարհային կարգի դարպասապահ։ Միշտ դժվար է գոլ խփել նման դարպասապահին»,- Մաուրիսիո Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

«Չելսին» հաղթել է Անգլիայի Գավաթը ութ անգամ, սակայն վերջին անգամ եղել է 2018 թվականին