«Յուվենտուսը» գտել է Մասիմիլիանո Ալեգրիի փոխարինողին

«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտայինն «Յուվենտուսում» դիտարկում են որպես Մասիմիլիանո Ալեգրիի հավանական փոխարինող։

41-ամյա մասնագետը հեռու է «Բոլոնիայի» հետ նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալուց, մինչդեռ գործող պայմանագրի ժամկետը լրանում է վեց ամսից։ Ինչպես գիտեք, «Յուվենտուսը» ուշադիր ուսումնասիրել է Մոտայի թեկնածությունը անցյալ ամառ։

Լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի խոսքով՝ բրազիլական ծագումով իտալացին մնում է «ծեր սինյորայի» ռադարում. նա համարվում է Ալեգրիի իդեալական փոխարինողը, եթե վերջինս հեռանա ակումբից։ «Միլանը», «Ռոման» և «Բարսելոնան» նույնպես Տիագո Մոտտայի հավանական հավակնորդների թվում են: Մարզիչը երազում է մի օր աշխատել ՊՍԺ-ում։