Հայտնի է, թե ով կփոխարինի Պեպ Գվարդիոլային

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգելոս Պոստեկոգլուին՝ որպես Պեպ Գվարդիոլային պոտենցիալ փոխարինող, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը նշում է 58-ամյա ավստրալացի մասնագետի փիլիսոփայության և ոճի նմանությունը Գվարդիոլայի հետ։ Իսկ եթե իսպանացին որոշի հեռանալ Մանչեսթերից պայմանագրի ավարտին` 2025 թվականին, ապա Պոստեկոգլուն առաջինը կլինի ցուցակում։

Պոստեկոգլուն «Թոթենհեմը» գլխավորել է 2023 թվականի հուլիսին։ Այս մրցաշրջանում նրա գլխավորությամբ լոնդոնյան ակումբը 21 տուրից հետո 40 միավորով հինգերորդ տեղում է։ Մարզչի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Իր կարիերայի ընթացքում Պոստեկոգլուն աշխատել է նաև «Մելբուռնում», «Սելթիկում» և Ավստրալիայի հավաքականում։