«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վերադարձել է խաղադաշտ մարզումներին։
31-ամյա գերմանացին դեկտեմբերի սկզբին մեջքի վիրահատության էր ենթարկվել։
«Կարոտել եմ այս զգացողությունը», – գրել է Տեր Շտեգենը սոցիալական ցանցերում:
Այս մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բարսելոնայի» 17 հանդիպման և բաց է թողել 15 գնդակ։