Զինեդին Զիդանը կարող է գլխավորել ֆրանսիական ակումբը

Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել «Մարսելը»: Այս մասին հաղորդում է Sport.es-ը՝ հղում անելով լրագրող Ժերոմ Ռոտենին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զիդանը մերժել է Ալժիրի հավաքականը գլխավորելու առաջարկը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացի մասնագետը հրաժարվել է պաշտոնից, քանի որ սպասում էր «Մարսելի» առաջարկին։

Նշվում է, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ, արքայազն Աբդուլլահ Սաադ Աբդուլազիզ Ալ Սաուդը խոստովանել էր, որ կարող է գնել «Մարսելը»` չբացառելով Զիդանի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակումը։

Զիդանը «Ռեալից» հեռանալուց հետո 2021 թվականից առանց աշխատանքի է։