Մասիմիլիանո Ալեգրին կրկին ծաղրել է «Ինտերին»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Ինտերի» հետ դիմակայության մասին։ Մասնագետն այս մենամարտը համեմատել է թենիսիստներ Նովակ Ջոկովիչի և Յաննիկ Սիների միջև Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակչում տեղի ունեցած ճակատամարտի հետ։

Ինչպես գիտեք, Սիները սենսացիոն կերպով հաղթեց Ջոկովիչին և դուրս եկավ եզրափակիչ:

«Եթե մենք տարիքով ավելի երիտասարդ ենք, ուրեմն մեղավոր ենք, իսկ «Ինտերը» Ջոկովիչն է: Բայց ես չգիտեմ, թե ինչպես նրանք դա կընդունեն, քանի որ նրանք այնքան զգայուն են», – ասաց Ալեգրին լրագրողներին՝ ծաղրելով իր մրցակցին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» վիրավորված է Ալեգրիից։ «Յուվենտուսի» մարզիչը նրանց դիմակայությունը համեմատել է ավազակներին հետապնդող ոստիկանի հետ։ Այժմ «Յուվենտուսը» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է, «Ինտերը» երկրորդն է՝ մեկ միավորով հետ է մնում: Միաժամանակ միլանյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել։