Պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն ավելի ու ավելի շատ նոր տաղանդներ է բացահայտում՝ այս անգամ նա որոշել է գիրք հրատարակել։
Բացի իր ակնառու ֆուտբոլային որակներից, Լեաուն նաև երգում է՝ արդեն ձայնագրելով իր առաջին ալբոմը։ Գրքում, որն իրականում ինքնակենսագրական է և լույս կտեսնի փետրվարի 20-ին, շոշափված է նաև երաժշտական թեման։
«Իմ ոճը ֆուտբոլի, երաժշտության և նորաձևության կյանքն է»,- հայտարարել է պորտուգալացի հարձակվողը սոցցանցերում։
«Ես քեզ սպասում եմ», – ավելացրել է Լեաուն՝ հայտնելով շնորհանդեսի ամսաթիվն ու վայրը։
Հիշեցնենք, որ պորտուգալացի հարձակվողը «Միլանում» է հանդես գալիս 2019 թվականից, նա տեղափոխվել է ֆրանսիական «Լիլից»։