Պեպ Գվարդիոլա. «Ինչո՞ւ չենք կարող ֆուտբոլիստներ գնել ՄՅՈւ-ից»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ապագայում «քաղաքայինները» ֆուտբոլիստներ կարող են ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդից»։

Հիշեցնենք, որ նախկինում «Ման Սիթիի» ֆուտբոլային գործառնությունների նախկին տնօրեն Օմար Բերադան ստանձնել էր «կարմիր սատանաների» գործադիր տնօրենի պաշտոնը։

«Ինչո՞ւ ոչ։ Եթե ​​մենք հետաքրքրված ենք ֆուտբոլիստով, որին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել, ապա ինչո՞ւ մենք չենք կարող դա անել», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Վերջինը, ով «Մանչեսթեր Յունայթեդից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», Կառլոս Տևեսն է: Արգենտինացին «Սիթիին» միացել է 2009 թվականին: