«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հաստատել է կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսի տեղափոխությունը «Վեսթ Հեմ» վարձավճարով։
«Գործարքը դեռ ավարտված չէ։ Երեկ նա մեկնել է Լոնդոն՝ այնտեղ բուժզննում անցնելու, որը դեռ չի ավարտվել։ Հուսով եմ, որ լավ վեց ամիս կլինի նրա համար:
Դա այն է, ինչ կա։ Ես բազմիցս ասել եմ, որ նա բացառիկ մարդ ու ֆուտբոլիստ է, այլապես չէր խաղա ազգային հավաքականում։ Հուսով եմ, որ նա կարող է իրեն դրսևորել»,- Գվարդիոլային է մեջբերում լրագրող Բեն Ջեյկոբսը։
28-ամյա Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Այս մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։ Transfermarkt պորտալը կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։