«Ունիոնի» գլխավոր մարզիչ Նենադ Բյելիցան երեք խաղով որակազրկվել է «Բավարիայի» եզրային Լերոյ Սանեին ապտակելու համար, հաղորդում է բեռլինցիների մամուլի ծառայությունը։
Մասնագետը տուգանվել է նաեւ 25 հազար եվրոյով։
«Բավարիայի» հետ հետաձգված խաղի (0:1) 74-րդ րոպեին բեռլինյան թիմի ֆուտբոլիստները գնդակը բաց թողեցին եզրային գծի վրայով, իսկ Բյելիցան ոտքով կանգնեցրեց այն։ Մյունխենցիների վինգեր Սանեն վազեց մարզչի մոտ՝ ընդունելու և խաղի մեջ նետելու գնդակը, սակայն խորվաթ մասնագետը երկու ապտակով նրան մի կողմ շպրտեց։
Մարզիչը խաղից հետո ասաց, որ ներողություն կխնդրի իր թիմից, բայց ոչ Սանեից։