«Ռեալ-Սոսյեդադի» հարձակվող Տակեֆուսա Կուբոն կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, «Լիվերպուլն» արդեն կապ է հաստատել իսպանական ակումբի հետ 22-ամյա Կուբոյի հնարավոր տրանսֆերի շուրջ, սակայն անձամբ՝ ֆուտբոլիստը, հրաժարվել է միանալ անգլիական թիմին։
Հաղորդվում է, որ Կուբոն որոշել է ավարտել մրցաշրջանը «Ռեալ-Սոսյեդադում»։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» չի կորցրել իր հետաքրքրությունը եզրային հարձակվողի նկատմամբ և ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կրկին կփորձի ձեռք բերել նրան։
Ընթացիկ մրցաշրջանում Կուբոն խաղադաշտ է դուրս եկել 25 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել վեց գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։