«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Թոթենհեմի» հետ գավաթային խաղից առաջ խոսել է սպասվող խաղի մասին։
«Այս հանդիպումը մեզ համար եզրափակչի նման է։ «Թոթենհեմի» դեմ խաղալը միշտ էլ դժվար է։ Մենք սովորաբար լավ ենք խաղում նրանց դեմ, բայց չենք կարողանում գոլ խփել։ Առայժմ նրանք մեզնից լավն են»,- Գվարդիոլային մեջբերում է լրագրող Յան Չիզմանը։
Հարկ է նշել, որ թիմերի միջև կայացած վերջին հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով։