Լեմպարդը՝ Սալահի և Դե Բրույնեի մասին. «Շատ ֆուտբոլիստներ չէին համապատասխանում այդ թիմին»

«Չելսիի» նախկին մարզիչ Ֆրենկ Լեմպարդը պատմել է, թե ինչ է մտածում «Լիվերպուլի» խաղացող Մոհամեդ Սալահի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի մասին։ Երկու ֆուտբոլիստներն էլ նախկինում հանդես են եկել լոնդոնյան ակումբում։

«Երբ խոսում ես այն խաղացողների մասին, ովքեր հաջողության են հասել «Չելսիին», միշտ պետք է հիշել այդ թիմի և ակումբի սեփականատիրոջ մտածելակերպը։ Երկրորդ տեղը մեզ համար աղետ էր։ Ես ինքս դա զգացի, բոլորը զգացին: Շատ խաղացողներ եկան մեզ մոտ, նույն Կևին Դե Բրույնեն, ով հետո հեռացավ, և Մոհամեդ Սալահը։ Շատ խաղացողներ ճիշտ չէին այդ թիմի համար»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է լրագրող Դեյվ Օկկոպը։

Սալահը «Չելսիում» հանդես է եկել 2014 թվականից, իսկ լոնդոնյան ակումբը լքել է 2016 թվականին։ Դե Բրույնեն անգլիական թիմում հանդես է եկել 2012-ից 2014 թվականներին։