Deloitte աուդիտորական ընկերությունն իր պաշտոնական կայքում հրապարակել է եվրոպական ֆուտբոլային ակումբների տարեկան ֆինանսական հաշվետվությունը։
Մադրիդի «Ռեալը» վաստակել է 831 միլիոն եվրո և զբաղեցրել վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը։ Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթին» է (826 մլն եվրո): Լավագույն եռյակը եզրափակել է ՊՍԺ-ն (802 մլն եվրո)։
Deloitte վարկանիշային աղյուսակը ֆուտբոլային ակումբների եկամուտների համար․
1. «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – 831 մլն եվրո,
2. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 826 մլն եվրո,
3. ՊՍԺ (Ֆրանսիա) – 802 մլն եվրո,
4. «Բարսելոնա» (Իսպանիա) – 800,1 մլն եվրո,
5. «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – 745,8 մլն եվրո,
6. «Բավարիա» (Գերմանիա) – 744 մլն եվրո,
7. «Լիվերպուլ» (Անգլիա) – 682,9 մլն եվրո,
8. «Թոթենհեմ» (Անգլիա) – 631,5 մլն եվրո,
9. «Չելսի» (Անգլիա) – 589,4 մլն եվրո,
10. «Արսենալ» (Անգլիա) – 532,6 մլն եվրո։