ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն որոշել է ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հայտնում է Sport Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա ֆրանսիացին ցանկանում է մադրիդյան թիմի հետ հաղթել Չեմպիոնների Լիգայում։ Նշվում է, որ Մբապպեն Մադրիդի «Ռեալից» պահանջում է տարեկան 70 միլիոն եվրո աշխատավարձ։
Միևնույն ժամանակ, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով իր ձեռքն է վերցրել բանակցությունները, խաղացողին առաջարկում է տարեկան մոտ 35 միլիոն եվրո՝ առանց հարկերի։
Մբապպեի պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում, դարձել 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։