«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր շարքերը ներգրավել կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Պաու Կուբարսիին։
Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, իսպանացի մասնագետը երկար ժամանակ է հետևում է 17-ամյա կենտրոնական պաշտպանին։ Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Սիթիի» համար դժվար կլինի Կուբարսիի տրանսֆերը կազմակերպել, քանի որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
Այս մրցաշրջանում Պաուն «Բարսելոնայի» կազմում ընդամենը երկու հանդիպում անցկացրեց բոլոր մրցաշարերում, որտեղ մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել։