Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթին» մեղավոր է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթին» մեղավոր է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ: Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարին ՈւԵՖԱ-ն «Սիթիին» դուրս թողեց եվրոպական մրցաշարերից, բայց հետո անգլիական ակումբը բողոքարկեց այս որոշումը Մարզական արբիտրաժային դատարան (CAS) և շահեց գործը։

«Մենք գիտենք, որ ճիշտ էինք: Ես 25 տարի աշխատել եմ որպես դատապաշտպան և գիտեմ, որ երբեմն շահում ես մի գործ, որը պետք է պարտվես, երբեմն էլ հակառակն է լինում։ Չեմ ցանկանում խոսել Անգլիայի դեպքի մասին։ Բայց ես կարծում եմ, որ մեր անկախ հանձնաժողովի որոշումը ճիշտ էր»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» հաղթել է Չեմպիոնների լիգան 2022/2023 մրցաշրջանում և հանդիսանում է այս մրցաշարի գործող հաղթողը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգան մեղադրել է «քաղաքայիններին» ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու մեջ։