«Ալ-Նասրը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներով, հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը առաջարկ է պատրաստում կիսապաշտպան Կազեմիրոյի և պաշտպան Աարոն Վան-Բիսակայի համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է դիտարկել ֆուտբոլիստների հեռանալու տարբերակը, քանի որ ցանկանում է բաժանվել թիմի մի քանի բարձր վարձատրվող խաղացողներից:
Նշվում է, որ Կազեմիրոյի համար գործարքը կարող է կայանալ նրա նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությամբ։
21 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 32 միավորով զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը։