«Ռոման» չի պատրաստվում բաժանվել հարձակվող Սերդար Ազմունից։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ իտալական ակումբը մերժել է իրանցի հարձակվողի վերաբերյալ մի քանի առաջարկ։ Այդ առաջարկներից մեկը եղել է «Սևիլիայից»:
Ազմունը վարձավճարով խաղում է «Ռոմայում», իսկ հռոմեական թիմի նոր գլխավոր մարզիչ Դանիել Դե Ռոսին Ազմունին տեսնում է որպես մրցաշրջանի երկրորդ հատվածի անհրաժեշտ ֆուտբոլիստ։
Այս մրցաշրջանում 29-ամյա Ազմունը «Ռոմայի» կազմում անցկացրել է 13 խաղ Ա Սերիայում և դարձել 1 գոլի հեղինակ։