«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գնահատել է կատալոնական թիմի հեռանկարներն այս մրցաշրջանում:
«Գոլեր խփելը երբեք հեշտ չէ: Ես խաղում եմ մի թիմում, որն ունի շատ երիտասարդ ֆուտբոլիստներ։ Ես ինձ հիանալի եմ զգում «Բարսելոնայում»։ Անցյալ տարի մենք հաղթեցինք Լա Լիգան և Սուպերգավաթը, իսկ ես դարձա առաջնության լավագույն ռմբարկու։ Այս մրցաշրջանը նույնպես շատ կարևոր է, մեզ հաղթանակներ են պետք։ Վստահ եմ, որ մենք ինչ-որ բան կհաղթենք այս մրցաշրջանում»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
20 տուրից հետո «Բարսելոնան» 44 միավորով զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը: Թիմը առաջատար «Ժիրոնայից» հետ է մնում ութ միավորով: