Չիլիական «Կոլո-Կոլո» ակումբի մամուլի ծառայությունը սոցցանցերում հայտնել է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Արտուրո Վիդալի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կողմերը համաձայնության են եկել 1 մրցաշրջանով։
«Ես վերադարձել եմ և հույս ունեմ կարևոր արդյունքների հասնել: Այս տարին հրաշալի է լինելու, մենք «Կոլո-Կոլոյին» կվերադարձնենք այն տեղը, որին արժանի է»,- Վիդալի խոսքերն է մեջբերում Chilevision-ը։
Իր կարիերայի ընթացքում չիլիացին հասցրել է հանդես գալ «Յուվենտուսում» (2011-2015), «Բավարիայում» (2015-2018) և «Բարսելոնայում» (2018-2020): Վիդալն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Կոլո-Կոլոյում»։