«Միլանի» հարձակվող Լուկա Ռոմերոն տեղափոխվել է «Ալմերիա»: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ 19-ամյա ֆուտբոլիստը նոր թիմում հանդես կգա մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նշվում է, որ արգենտինացին արդեն առաջին մարզումն է անցկացրել «Ալմերիայի» հետ։
Ռոմերոն «Միլանին» միացավ ազատ գործակալի կարգավիճակով անցած ամառ: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «ռոսոներիների» կազմում միայն հինգ հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 3 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Նյուքասլի» հարձակվող Կալում Ուիլսոնը չի ցանկանում տեղափոխվել «Միլան»: