«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի գործակալ Ֆիլիպ Լամբոլին հերքել է իր ֆուտբոլիստի՝ անգլիական ակումբից հնարավոր հեռանալու մասին լուրերը։
«Անտոնի Մարսիալը չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդից» և կմնա թիմում մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը։ Բոլոր այն լուրերը, որոնք վերջին շրջանում պտտվում են նրա շուրջ, սուտ են»,- Լամբոլիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2015 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը «կարմիր սատանաների» կազմում 19 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։