«Լիվերպուլի» պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան մեկնաբանել է «Նյուքասլի» հետ խաղում 11 մետրանոց իրավիճակը և պատասխանել «կաչաղակների» լեգենդ Ալան Շիրերի քննադատությանը սոցցանցերում։
«Տեսեք, ես, անշուշտ, տեսել եմ նախկին խաղացողների և մարդկանց, ովքեր վարձատրվում են իրավիճակները քննարկելու համար: Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ նույնիսկ «կաչաղակների» դարպասապահն ասաց, որ հպում կա: Ես ոտքի վրա մնալու միջոց չունեի, խախտում կար։ Այսքանը։
Գերադասում եմ գնդակը խփե՞լ ցանցի մեջ, քան տեսնել, թե Սալահը 11 մետրանոց է իրացնում: Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել այս դրվագի մասին»,- Ժոտայի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։
Հիշեցնենք, որ հունվարի 1-ին կայացել է Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի «Լիվերպուլ» – «Նյուքասլ» հանդիպումը։ Թիմերը խաղացել են «Էնֆիլդ» մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է տան տերերի հաղթանակով՝ 4-2 հաշվով։ Գոլերից մեկը 11 մետրանոցից խփեց Մոհամեդ Սալահը, որը վաստակեց Ժոտան։
Այս մրցաշրջանում պորտուգալացի հարձակվողն ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ինը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։