«Սալերնիտանան» բանակցություններ է վարում Իտալիայի նախկին հարձակվող Մարիո Բալոտելիի հետ, ակումբը քննարկում է «Ադանա Դեմիրսպորի» հարձակվողին միջմրցաշրջանային տեղափոխության հարցը։
Սալերնիտանա Ա Սերիայի առաջին 20 տուրերում ընդամենը երկու հաղթանակ է տարել և վատ մարզավիճակի պատճառով ընդամենը 12 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի ամենավերջին տեղում:
Բալոտելլին ամռանը Սիոնից վերադարձավ «Ադանա Դեմիրսպոր» և լավ մեկնարկեց՝ խփելով երեք գոլ իր առաջին հինգ հանդիպումներում, սակայն ծնկի վիրահատությունը նրան դուրս է թողել նոյեմբերի կեսերից։ Սպասվում է, որ նա խաղադաշտ կվերադառնա առաջիկա շաբաթներին։
Ինչպես հաղորդում է TuttoSalernitana-ն, ակումբի գործադիր տնօրեն Վալտեր Սաբատինին հաջողվել է համոզել սեփականատեր Դանիլո Իերվոլինոյին, որ Բալոտելլին կարող է օգտակար համալրում լինել թիմում: Ըստ լուրերի՝ նման տրանսֆերով շահագրգռված է հենց ինքը՝ 33-ամյա Բալոտելին։