Արգենտինայի հավաքականի աշխարհի չեմպիոններ Լիոնել Մեսսին և Անխել դի Մարիան ծրագրում են իրենց երկրի օլիմպիական հավաքականի կազմում հանդես գալ Փարիզում կայանալիք ամառային խաղերում, հայտնում է DSports-ը։
Աղբյուրի համաձայն՝ եթե Արգենտինայի հավաքականին հաջողվի նվաճել մրցաշարի եզրափակիչ հատվածի ուղեգիր, ապա Մեսսին ու Դի Մայան ամենայն հավանականությամբ հանդես կգան Օլիմպիական խաղերում։
Հիշեցնենք, որ Մեսսին և Դի Մարիան օլիմպիական չեմպիոններ են, 2008 թվականին նրանք և Արգենտինայի հավաքականը Պեկինի օլիմպիական խաղերում հաղթեցին մրցաշարում։