«Բավարիան» ուսումնասիրում է «Չելսիի» հետ փոխանակման գործարք կնքելու հնարավորությունը, որի պայմաններով մյունխենցիների ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսը կարող է տեղափոխվել լոնդոնյան թիմի ճամբար, իսկ լոնդոնցի ձախ պաշտպան Բենջամին Չիլվելը կգնա հակառակ ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը՝ հղում անելով Sport Bild-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բարձր է գնահատում Չիլվելի ֆուտբոլային որակները, ում հետ նա աշխատել է «Չելսին» գլխավորելու ժամանակահատվածում։ Իր հերթին, լոնդոնյան թիմի ղեկավարությունը չափազանց հետաքրքրված է կանադացի պաշտպանի հետ պայմանագիր կնքելու հարցում, ով ցանկանում է խաղալ Պրեմիեր Լիգայում:
Հիշեցնենք, որ Դևիսի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը, և ֆուտբոլիստը չի շտապում երկարաձգել այն։ Վերջին ամիսների ընթացքում մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Դևիսին գնելու հարցում։
Տուխելը «Չելսին» գլխավորել է 2021-2022 թվականներին։