«Նյուքասլի» ավագ Կիրան Տրիպյեն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»: Այս մասին հայտնում է Chronicle Live-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բավարիայի» հետաքրքրությունն առաջացել է աջ պաշտպանի դիրքն ուժեղացնելու անհրաժեշտության պատճառով։ Հաղորդվում է նաև, որ 33-ամյա անգլիացին դեռ սերտ բարեկամական հարաբերություններ է պահպանում գերմանացի հարձակվող Հարի Քեյնի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի աջ պաշտպան Նորդի Մուկիելեի տեղափոխությունը «Բավարիա» վարձավճարով դեռ հարցականի տակ է։
Այս մրցաշրջանում Տրիպյեն մասնակցել է «Նյուքասլի» 28 հանդիպման, որոնցում կատարել է ութ գոլային փոխանցում։ 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «կաչաղակների» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։