«Միլանի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչը ճանաչվել է ԱՄՆ-ի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ Սա չորրորդ նման մրցանակն է 25-ամյա Պուլիշիչի համար, ով այն արդեն նվաճել է 2017, 2019 և 2021 թվականներին։
Քրիստիանը հավասարեցրեց Լենդոն Դոնովանի ռեկորդին ԱՄՆ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի տիտղոսների քանակով:
Պուլիշիչը վերադարձել է լավագույն մարզավիճակին 2023 թվականի հուլիսին «Չելսիից» 20 միլիոն եվրոյով «Միլան» տեղափոխվելուց հետո՝ այս մրցաշրջանում 26 մրցակցային խաղերում խփելով 7 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում: