Մադրիդի «Ատլետիկոն» համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետ թուրինյան ակումբի հարձակվող Մոյզե Քինի վարձակալության հարցում, հայտնում է Sky Italia-ն։
23-ամյա ֆուտբոլիստը 2023/24 մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ չխփելով ոչ մի գոլ։ Քինն այժմ վնասվածք է ստացել:
Քինը «Յուվենտուսի» սան է. 2019 թվականին թուրինյան թիմը հարձակվողին վաճառեց «Էվերթոնին» 27,5 միլիոն եվրոյով, իսկ 2023 թվականին գնեց նրան 30 միլիոն եվրոյով։