«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը, ով վարձավճարով հանդես է գալիս ՊՍՎ-ում, խոսել է կատալոնական ակումբ վերադառնալու պայմանների մասին։
«Կարծում եմ՝ «Բարսելոնան», ՊՍՎ-ն և ես քննարկելու բան ունենք, բայց այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին»,- ասել է Դեստը Voetbal International-ին տված հարցազրույցում:
Ըստ Դեստի՝ ինքը չի վերադառնա «Բարսելոնա», քանի դեռ Չավին գլխավորում է ամումբը:
«Միայն եթե այնտեղ իրավիճակը փոխվի։ Չավին դեռ այնտեղ է։ Այնպես որ, այս պահին ոչ, դա չափազանց դժվար կլինի», – հավելել է Դեստը:
23-ամյա ամերիկացին «Բարսելոնա» է տեղափոխվել «Այաքսից» 2020 թվականին: Նա կատալոնացիների կազմում անցկացրել է 72 հանդիպում, դարձել երեք գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։
Անցած ամառ Դեստը վարձավճարով հանդես էր գալիս ՊՍՎ-ում: Ընթացիկ մրցաշրջանում նա 20 խաղում դարձել է մեկ գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։