«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է Պրեմիեր Լիգան փոխել Սաուդյան Արաբիայի։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, եգիպտացի աստղի նոր թիմը կլինի «Ալ-Իթթիհադը»։ Սաուդյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստին պայմանագիր կնքել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Ալ-Իթթիհադի» ղեկավարությունը պատրաստ է Սալահի տրանսֆերի վրա ծախսել 90 միլիոն եվրո։
Մոհամեդը մերսիսայդյան գրանդում է հանդես գալիս 2017 թվականի ամառվանից։ Հարձակվողի գործող պայմանագիրը «կարմիրների» հետ ավարտվում է 2024/2025 մրցաշրջանի ավարտին։ Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի առաջին կեսում Սալահն անցկացրել է 20 հանդիպում։ Եգիպտացին դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: