«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մատիս դե Լիգտը կարող է փոխել ակումբային գրանցումը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Bayern&Germany պրոֆիլը X սոցիալական ցանցում։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆուտբոլիստի ապագան մյունխենյան ակումբում այժմ հարցականի տակ է։ Դա առաջին հերթին պայմանավորված է թիմի մարզիչ Թոմաս Տուխելի հետ նրա լարված հարաբերություններով։
Նշվում է, որ «Բավարիայի» նոր մարզական տնօրեն Մաքս Էբերլը պատասխանատու կլինի դե Լիգտի հնարավոր տրանսֆերի վրա աշխատելու համար։ Եթե նա որոշի վաճառել հոլանդացուն, նրան կառաջարկվի սահմանափակել ֆինանսական կորուստները և համապատասխան փոխարինող գտնել կենտրոնական պաշտպանում:
Դե Լիգտը «Բավարիա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Յուվենտուսից» 67 միլիոն եվրոյի դիմաց։Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։