Մոուրինյոն Կլոպի՝ «Լիվերպուլում» նշանակվելուց հետո արդեն չորս անգամ հեռացվել է աշխատանքից

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն 4 անգամ հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը 2015 թվականի հոկտեմբերին նշանակվեց «Լիվերպուլում»։

Մոուրինյոն հեռացվել է «Չելսիից», «Մանչեսթեր Յունայթեդից» և «Թոթենհեմից»։ Նաև պորտուգալացին՝ հունվարի 16-ին, լքել է իտալական «Ռոման»։

Հիշեցնենք, որ «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնում Մոուրինյոյին փոխարինել է «գայլերի» նախկին կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսին։ Միաժամանակ, այս պահին Ա Սերիայում անցկացրած 20 հանդիպումներից հետո «Ռոման» վաստակել է 29 միավոր և զբաղեցնում է 9-րդ տեղը։

Նախկինում Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ 2021/2022 մրցաշրջանում իտալական «Ռոման» հաղթել էր Կոնֆերանսի լիգան, իսկ 2022/2023 մրցաշրջանում «գայլերը» դուրս էին եկել Եվրոպայի լիգայի եզրափակիչ։