Ջեսի Լինգարդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է ESPN Deportes-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա կիսապաշտպանը, ով ներկայումս առանց թիմի է, անձամբ է իր ծառայություններն առաջարկել «Բարսելոնային»։ Սրանից քիչ առաջ անգլիացին աշխատանքից հեռացրել է իր շահերը ներկայացնող բոլոր գործակալներին։

Լինգարդի վերջին ակումբը եղել է «Նոթինգհեմ Ֆորեստը»։ Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։