Ֆակունդո Պելիստրին կարող է տեղափոխվել Լա Լիգա

Վինգեր Ֆակունդո Պելիստրին մոտ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբային գրանցումը փոխելուն։

Ինչպես հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 22-ամյա ուրուգվայցին շատ է ցանկանում տեղափոխվել «Գրանադա»։ Լա Լիգայի ակումբը ներկայումս բանակցություններ է վարում «կարմիր սատանաների» հետ մրցաշրջանի մնացած հատվածում ֆուտբոլիստի վարձակալության շուրջ։

Ընթացիկ մրցաշրջանում Պելիստրին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 14 հանդիպում։ Դրանցում ուրուգվայցին մեկ գոլային փոխանցում է կատարել։