Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգը ներկայումս մյունխենյան ակումբի միակ խաղացողն է, ով հունվարին կարող է հեռանալ թիմից։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի կարծիքով, եթե առաջարկ գա Պրեմիեր Լիգայից, կամերունցին կցանկանա հեռանալ։
Միաժամանակ «Բավարիան» ցանկանում է թիմում պահել 34-ամյա Չուպո-Մոտինգին մինչև մրցաշրջանի ավարտը, սակայն ակումբը դեռ վստահ չէ, որ հարձակվողը կմնա։
Հիշեցնենք, որ Չուպո-Մոտինգը նախկինում հանդես է եկել Անգլիայում՝ «Սթոք Սիթիում», որտեղ Պրեմիեր Լիգայում խփել է ընդամենը հինգ գոլ։