«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կիսվել է կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի խաղադաշտ վերադառնալու մասին, ով ծանր վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի առաջին հատվածը։
«Կևին Դե Բրույնեն ուղղակի անհավանական է: Հիմա էլ, չնայած ֆիզիկական պատրաստվածության բացակայությանը։ Նա պարզապես խաղադաշտում զարմանալի բաներ անելու տաղանդ ունի: Իմ կարծիքով, մենք նախկինում ունեցել ենք հանդիպումներ, որոնցում ավելի լավն էինք, բայց չկարողացանք գոլ խփել, քանի որ մեզ պակասում էր Կևինը», – Ռոդրիի խոսքերն է մեջբերում City Xtra-ը։
Խաղադաշտ վերադառնալուց հետո 32-ամյա բելգիացին մասնակցել է երկու հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։