«Ռոմայի» նախկին կիսապաշտպան Դանիելե դե Ռոսին կզբաղեցնի «Գայլերի» նոր գլխավոր մարզչի պաշտոնը այն բանից հետո, երբ այսօր Ժոզե Մոուրինյոն պաշտոնանկ արվեց։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Աղբյուրի համաձայն՝ Դե Ռոսին պետք է գլխավորի ակումբը առնվազն մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետին աշխատանքից հեռացնելուց օրեր առաջ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ «Ռոմայի» ղեկավարությունը չափազանց գրավիչ է համարում Դե Ռոսիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրելը, քանի որ կարծում է, որ նա ի վիճակի է. ապահովել ամուր կապ ակումբի և երկրպագուների միջև: