«Ռոմայի» հարձակվող Անդրեա Բելոտին մեկնաբանել է Ա Սերիայի 20-րդ տուրի «Միլանի» հետ խաղում կրած պարտությունը (1-3)։ Նա նշել է, որ թիմն այժմ ծանր պահ է ապրում։
«Հիմա լավագույն միջոցը մեր մեջ համախմբվելն ու աշխատելն է։ Մենք հաճախ ունենում ենք ընդամենը մի քանի օր՝ հանդիպմանը պատրաստվելու համար, բայց հիմա մենք ունենք լրիվ վեց օր՝ ինչ-որ նոր բան փորձելու և՛ պաշտպանության, և՛ հարձակման փուլում: Իմ կարծիքով՝ մենք ուժեղ թիմ ենք, բոլորի մեջ որակ եմ տեսնում»,- Բելոտիի խոսքերն է մեջբերում Pazzi di fanta-ն։
Ա Սերիայի 20 տուրից հետո «Ռոման» 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը։