Վինիսիուս Ժունիորը քննարկել է Կիլիան Մբապպեի և Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխությունները մադրիդյան ակումբ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը քննարկել է Կիլիան Մբապպեի և Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխությունները մադրիդյան ակումբ։ Նա կարծում է, որ այս հարցերը խաղացողների հետ քննարկելն իմաստ չունի։

«Մբապպե և Հոլանդ. Տրանսֆերները նախագահի իրավասությունն են, ես չեմ կարող այդ մասին խոսել։ Մեր ներկայիս ֆուտբոլիստները շատ գոհ են, և բոլորը շատ խաղաժամանակ են ստանում: Մենք ունենք 25 խաղացող, ովքեր պատրաստ են հնարավոր ամեն ինչ անել ակումբի համար»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում OK Diario-ն։

Հունվարի 1-ին հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է արել ֆրանսիացի ֆուտբոլիստին և որոշում կայացնելու վերջնաժամկետ սահմանել՝ հունվարի կեսը։

Նրա պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, ուստի ֆուտբոլիստն այժմ ազատ է բանակցություններ վարել այլ ակումբների հետ։