Օսկար Բոբը բացատրել է, թե ինչպես է Պեպ Գվարդիոլան կարողանում ազդել իր խաղի վրա

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Օսկար Բոբը բացատրել է, թե ինչպես է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարողանում ազդել իր խաղի վրա։

Հիշեցնենք, որ նորվեգացին Անգլիայի ընթացիկ առաջնության յոթ խաղում դարձել է մեկ գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին տուրում Բոբն իր թիմին վերջին րոպեներին կամային հաղթանակ բերեց «Նյուքասլի» նկատմամբ (3:2):

«Երբեմն դժվար է նկարագրել Գվարդիոլայի վստահությունը: Նրա գլխավոր ուղերձներից մեկն է՝ միշտ պատրաստ լինել և բառացիորեն ապրել քո գաղափարով։ Նա կանխատեսում է, թե երբ կարող ես խաղադաշտ դուրս գալ։ Պետք է այնպես մարզվել, ասես հաստատ պատրաստվում ես սկսել խաղը»,- Mail Sport-ին տված հարցազրույցում ասել է 20-ամյա նորվեգացին: